ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս լսեցի, որ ավտոմեքենաների տեխզննման համար ճանապարհային ոստիկանություն գնալու կարիք չկա: Ուզում եմ իմանալ՝ արդյոք դա ճիշտ է, եթե չներկայանամ ՃՈ, կարո՞ղ է հետագայում խնդիրներ առաջանան: Նաեւ կցանկանայի մանրամասն ծանոթանալ տեխզննման գործող կարգին:

Արտակ Ստեփանյան, 34 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ասեմ, որ ճանապարհային ոստիկանությունը հիմա ավտոտեխզննման հետ կապ չունի: Քաղաքացին պետք է ներկայանա իր տարածքի թաղապետարան եւ գույքահարկ մուծի: Թաղապետարանում իրեն թուղթ կտան, որ ինքը պարտք չունի: Այնտեղից պետք է ներկայանա բանկ, որտեղ պետք է մուծումներ անի՝ ութ հազար եւ երկու հազար դրամ, եւ հենց բանկում նրան կտան մեքենայի տեխզննման կտրոնը: Այդ պահին էլ կարող տվյալ կտրոնը փակցնել դիմապակու աջ մասում եւ արդեն հանգիստ վարել, իրեն ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Իսկ ճանապարհային ոստիկանություն գնալու կարիք էլ չկա, արդեն երեք տարի է, ինչ ՃՈ-ն չի զբաղվում այդ հարցով:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» հասարակական
կազմակերպության տնօրեն Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեխզննման կարգի փոփոխությունն այն բացառիկ դեպքերից է, երբ բացի գումար վճարելուց, քաղաքացին այլ քաշքշուկների մեջ չի հայտնվում:




Լրահոս