
Ավելի քան 200 մարդ է զոհվել Աֆղանստանում սողանքի հետևանքով, հայտնում են երկրի իշխանությունները: Միայն Փանջշեր նահանգում զոհվել է ավելի քան 187 մարդ:
Շատ ճանապարհներ փակված են ձյան առատ տեղումների պատճառով, այդ իսկ պատճառով էլ դժվար է հասնել սողանքից տուժած գյուղեր:
Տեղաբնակներն իրենք են փորձում որոնել ողջ մնացածներին:
Նուրիստան նահանգում զոհվել է մեկ ընտանիքի 14 անդամ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: