ՀԱՐՑ. Ես 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ եմ եւ պետք է ծերության թոշակի անցնեմ: Հիմա իմ հաշմանդամության թոշակը կազմում է 30.500 դրամ, իսկ ծերության թոշակը պետք է լինի 36.000 դրամ: Բայց ասում են, որ չեն տալու այդքան թոշակ, իսկ բողոքելու դեպքում իմ հաշմանդամության թոշակը կկրճատեն 1600 դրամով: Ուզում եմ հասկանալ՝ ինչու են այդպես վարվում հաշմանդամների հետ, չէ՞ որ դա օրենքի սահմաններում չէ:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ կենuաթոշակի տեuակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա՝ կենuաթոշակի տեuակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամuին հաջորդող ամuվա մեկից:
Հաշմանդամության աշխատանքային եւ տարիքային աշխատանքային կենսաթոշակները պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակներ են, եւ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի հետ միաժամանակ չի կարող վճարվել տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Այդ իսկ պատճառով Ձեզ կվճարվի հաշմանդամության աշխատանքային կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ Ձեր ընտրությամբ:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ աշխատանքային կամ տարիքային կենսաթոշակ ընտրելիս քաղաքացին կառաջնորդվի վճարվող գումարի չափով: Այսինքն՝ որ դեպքում ավելի շատ գումար ստանա, հենց դա էլ կընտրի: Մանավանդ որ մեզանում կենսաթոշակի չափն իր քչությամբ պարզապես ողորմություն է հիշեցնում: