Հրապարակ. Երեվանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը` ՀՀ նախագահի թեկնածո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը “ՀայՌուսգազարղ” ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է: Նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու, միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր: Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է և չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, և նույնիսկ Երևանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: հսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` ,Գազպրոմբանկիե առաջին փոխնախագահի պաշտոնը:
Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի մերձավոր և միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին և Քոչւսրյանին. նրանք համարվում են միևնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ: Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, և ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը: Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում ԲՀԿ-ն ևս հիմնավորումների պակաս չի ունենա, նրան կներկայւսցնեն որպես լավ տնտեսվարող, ում պաշտոնավարման ընթացքում գազիֆիկացվեց Հայաստանը, ով, քաղաքապետի պաշտոնը ստանձնելով, պայքար սկսեց քաղաքի դեմքն աղավաղող կրպակների ու փողոցային առևտրի դեմ և դեռ շատ լավ բաներ կաներ մեր քաղաքի համար, բայց, ավաղ, ստիպված էր կամ, ավելի ճիշտ` նրան ստիպեցին հեռանալ ներկա իշխանությունները: Կարապետյանի թեկնածության առաջադրման դեպքում ավելի հուզիչ և սրտաճմլիկ տեսարաններ էլ կարող են ներկայացվել:
Նրա թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին: Նախ, եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որևէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ և այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն: Այս պարագայում ՀԱԿ-ում ևս չեն դժվարանա Կարեն Կարապետյանի թեկնածության պաշտպանությունը հիմնավորելու հարցում: Հնարավոր է, որ ի հայտ գան իշխանությունների կողմից ներդրված մի քանի ՀԱԿ անդամներ, ովքեր կպնդեն, որ Կարեն Կարապետյանը նույնպիսի օլիգարխ է, ինչպես մյուս բոլոր օլիգարխները, բայց պատմական փորձը ցույց է տվել, որ նման լրտեսներն ու դավաճանները բացահայտվելուց հետո օպերատիվորեն չեզոքացվում են:
Ինչպես տեսնում եք` Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Ռուսաստանի և նրա հայաստանյան երկու հովանավորյալ ուժերի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միասնական թեկնածուն: Միակ հարցն այստեղ այն է, թե ինչ նպատակով է Ռուսաստանը քաղաքական խաղի մեջ ներքաշելու Կարեն Կարապետյանին` որպեսզի օգնի նրան հաղթելու ընտրություններում և դառնալու ՀՀ նախագա՞հ, թե՞ որպեսզի նա խանգարի Սերժ Սարգսյանին` թույլ չտալու, որ նախագահ Սարգսյանը հեշտությամբ հաջողության հասնի, և այդպիսով նրան կախվածության մեջ պահի Ռուսաստանից:
Դատելով Ռուսաստանի վերջին 20 տարիների գործելաոճի տրամաբանությունից, թերևս առավել հավանական է երկրորդ տարբերակը:
 




Լրահոս