
Գյումրի Ղանդիլյան փողոցում հարսը ծեծի է ենթարկել 78-ամյա սկեսուրին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից:
78-ամյա սկեսուրը ոստիկանության Գյումրի բաժին է դիմել օգոստոսի 20-ին եւ հայտնել, որ Ղանդիրյան փողոցի 1-ին փակուղում շենքի մոտ վիճաբանության ժամանակ հարսը ձեռքով հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածք: Սկեսուրին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ հարսը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:
NEWS .am