Զինվորական դաժան փորձություններ` ողջ աշխարհից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս ստանալ իդեալական մարտիկ:

Յուրաքանչյուր երկիր ունի իր «բաղադրատոմսը», և նրանց մի մասն ուղղակի ապշեցնում է:

 

 

Չոնբուրա, Թաիլանդ, Խմե՞լ կոբրայի արյուն. չկա ավելի հեշտ բան: Ռազմածովային ուժերի զինծառայողները միգուցե ավելի զզվելի ըմպելիքներ էլ են համտեսել: Իսկ թայվանցի գործընկերները կարող են առաջարկել խրթխրթան արևադարձային բզեզներ: Եվ այս ամենը 7 պետությունների համատեղ զորավարժությունների ընթացքում. Թաիլանդ, ԱՄՆ, Սինգապուր, Ինդոնեզիա, Ճապոնիա, Հարավային Կորեա և Մալայզիա:

armiya

Թեհրան, Իրան, Չնայած որ ռազմականացված «Բասիջ» կազմակերպությունը բաղկացած է քաղաքացիական կամավորներից, նրանց մարզումներն անցնում են դաժան պայմաններում:

armiya-1

Չուչժոու, Չինաստան, Զինվորները պետք է պատրաստված լինեն ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Օրինակ` այս չինացի ոստիկանները, որոնք մարզվում են ռազմական չափանիշներով, պատրաստություն են անցնում իրենց գործընկերների մոտ:

armiya-2

Պչոնխան, Հարավային Կորեա, Ձյունով «լվացումները» օգնում է զինվորներին ոչ միայն ուժեղացնել ֆիզիկական տոկունությունը, այլ նաև հոգեբանական ամրությունը: Օգնում է նաև առույգ մնալ ամբողջ օրվա ընթացքում:

armiya-3

Գաոսյուն, Թայվան, Թայվանական «Ճանապարհ` դեպի երկինքը» հանդիսանում է ծովահետևակային զորքերի թեկնածուների վերջին փորձությունը, և հավանաբար ամենաբարդերից մեկը զինված ուժերի պատմության ընթացքում: Մինչ իսկական ծովահետևակային զինվոր դառնալը թայվանցին պետք է սողալով անցնի քարերի վրայով 50 մետր` իր ընկերների հայացքների ներքո:

armiya-4

Նաջաֆ անապատ, Բաղդադ, Ներկայացված վարժությունը բարդ չէ, սակայն առանձնանում է դաժանությամբ: Այս դեպքում անհրաժեշտ է կամուրջ անել` հակառակ դեպքում կստանաք Կալաշնիկով ինքնաձիգի ետնամասի հարված:

armiya-5

Ինխեոն, Հարավային Կորեա, Ճապոնական ռազմական տամեշիվարի արվեստի միջոցով կարելի է ձեռքերով կոտրել աղյուսներ: Հարավկորեացի զինվորները հեշտությամբ կոտրում են նաև մարմարե թիթեղներ:

armiya-6

Ուսումնական կենտրոն «Վոլովշինա», Մինսկ, Բելառուս, «Կարմիր բերետների» ջոկատ ընդունվելու համար թեկնածուները պետք է ապացուցեն, որ ի վիճակի են պահպանել պատրաստակամությունը ցանկացած իրավիճակում: Նրանք պետք է ացնեն տարբեր փորձությունների, կրակի և ծխի միջով:

armiya-7

Գերմանիա, Բեռլին, Գերմանացի ոստիկանները, որոնք որոշում են կայացնում անցնել ծառայության ոստիկանական SEK (Spezialeinsatzkommando) ստորաբաժանումում, պետք է կարողանան զենք հավաքել ջրի տակ: Ելնել ջրից թույլ է տրվում միայն զենքը հավաքելուց հետո:

armiya-8

Խանչժոու, Չինաստան, Չինաստանի բանակում զինվորները քայլում են` մեջքին ամրացնելով խաչ: Այն օգնում է ճիշտ կեցվածք ունենալ, ինչպես նաև ավելի կարգապահ է դարձնում զինվորներին:

armiya-9




Լրահոս