
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի և Տրանշ 2-ի շինարարական աշխատանքները կատարող իսպանական «Կորսան Կորվիամ» շինարարական ընկերության գլխավոր գործադիր նախագահ Անտոնիո Գոնսալես Տորալբոյին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով Տրանշ 1-ի՝ Արտաշատ-Երևան-Աշտարակ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածներում ընթացող աշխատանքների որակի և կատարման ժամկետների վերաբերյալ մի շարք հարցեր:
Նախարար Գագիկ Բեգլարյանը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների առջև խնդիր դրեց ապահովել ճանապարհի կառուցման որակը, ինչպես նաև պահպանել աշխատանքների ավարտման նախանշված ժամկետները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն