Երեկ, օգոստոսի 21-ին՝ ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադայի կողմից Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 125 տան դիմացից “ձախից 2-րդ 3-րդ կողերի և կրծքոսկրի բեկորային կոտրվածքով, գլխուղեղի ցնցում հարցականով” ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխել է 60-ամյա մի կին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 30-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16.30-ին, վարելով “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենա, Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի ենթարկել հիշյալ կնոջը` պատճառելով վնասվածքներ: Կատարվում է քննություն: