Այսօր` փետրվարի 27-ին, կինոյի և թատրոնի հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյնաի ծննդյան 56-ամյակն է:
Վարդան Պետրոսյանը ծնվել է գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։
1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992-ից բնակվել է Փարիզում։
2012 թվականին Երևանում ներկայացրեց իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը, որի ներկայացումներն անցան հուլիսի 23-ից մինչև դեկտեմբերի 19-ը Պարոնյանի անվան թատրոնում։
2013 թ․ հոկտեմբերի 20-֊ին Եղվարդ–Երևան ավտոճանապարհին երթևեկելիս տրանսպորտային վթարի ենթարկվեց՝ հարվածելով մեկ այլ մեքենայի, որի ուղևորներից երկուսը մահացան։ Ինքը` Վարդան Պետրոսյանը, ծանր վնասվածքներ ստացավ և մի քանի վիրահատությունների ենթարկվեց։
Նոյեմբերի 8-֊ին սիրված դերասանը կալանավորվեց՝ մահացու ելքով երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով։ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Մեղադրանքը հաստատվեց, և նա դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով։