Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը ցամաքեցրել է Գառնի գյուղով անցնող գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամբողջովին ցամաքել է Գառնի գյուղով անցնող գետը, այդ մասին հայտնեցին “Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած գյուղացիները: Ըստ
նրանց` պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցում, այն էլ մի քանի հատ: 
Թերթի զրուցակիցները դժգոհեցին, որ իրենք ջրից գրեթե զրկված են` խնդրելով բարձրաձայնել այդ մասին: “Ժողովուրդ”-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից, որը, բնականաբար, հերքեց` ասելով. “Վարչապետը բացարձակ այդ ամենի հետ կապ չունի”:




Լրահոս