Տիգրան Բալայանը` Իսրայելի ԱԳ նախարարի քայլին ի պատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպես է գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։

Պատասխան. Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։

ՀՀ ԱԳՆ




Լրահոս