
Գաղտնի ծառայության և ոստիկանության աշխատակիցները կալանավորել են տղամարդուն, որը էլեկտրոնային փոստով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքներով հաղորդագրություն էր ուղարկել:
Երբ գաղտնի ծառայության ու ոստիկանության աշխատակիցները ժամանել են նրա մոտ` խուզարկության նպատակով, հայտնաբերել են, որ տղամարդը զինված է: Հետագայում նա առանց խնդիրների բանտ է տեղափոխվել: Նրա բնակարանում կատարվել է խուզարկություն` կասկածելի նյութեր ու զենք հայտնաբերելու նպատակով: