
Ամերիկյան կինեմատոգրաֆիայի աստղեր Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը պաշտոնապես ամուսնալուծվեցին: Ամուսնալուծության մասին համաձայնագիրը կնքվել է Նյու Յորքում, օգոստոսի 20-ին: Որպես ամուսնալուծության պատճառ զույգը նշել էր անհաղթահարելի տարաձայնությունները: 50-ամյա Քրուզն ու 33-ամյա Հոլմսը համատեղ ապրել են 5 տարի: Նրանք դուստր ունեն` 6-ամյա Սուրին: Երեխան կբնակվի մոր հետ` Նյու Յորքում, սակայն հայրը կմասնակցի նրա դաստիարակությանը: