
Իսպանական «Խետաֆե»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը լքել է պաշտոնը: Նա ընդամենը երկու ամիս ղեկավարեց թիմը: 49-ամյա մասնագետն իր հրաժարականը պատճառաբանել է անձնական շարժառիթներով:
«Սա իմ անձնական որոշումն է: Ընդունել եմ երկար խորհելուց հետո: Կարծում եմ՝ սա միակ ճիշտ որոշումն է, եթե ցանկանում եմ լինել երջանիկ»,- ասել է մարզիչը: