Հալեպում փետրվարի 26-ին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ արձակելու հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել, այդ թվում՝ հայերի շրջանում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով` զոհվել է Հակոբ Գաբիելյանը, վիրավորվել` Շողեր Արսլանյանը:
Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Հալեպի տարբեր շրջաններում հրասանդների ընկնելու հետևանքով զոհվել էին Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը:
Բացի այդ, վիրավորվել էին 5 հայեր՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը: Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: