![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/8406F351-31E4-4888-A275-78923895A2EA_mw1024_s_n.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթից` մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի կունենա դռնփակ: Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը տեղակայված է «Երեվանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին եւ «կապիտուլացիայից» հետո սա լինելու է նրա առաջին հանդիպումը իր կուսակիցների հետ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու: Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: