Ճիշտ է՝ մի երկու լաչառներ կան, բայց դե այն չեն. Արշակ Սադոյանն` «ԱԺ»-ում իրեն լրացնողներին մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ զգացողություններ ունեք տարիներ անց նորից Ազգային ժողովի պատերի ներսում գտնվելով, երեկ մեր լրագրողը հարցրել է Աժ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանին, ով հրավիրված էր Կորյուն Առաքելյանի գրքի շնորհանդեսին եւ նոստալգիկ հայացքով տարածքն էր զննում: «Այնքան երկար եմ եղել այստեղ, որ մի տեսակ բթացել եմ, զգացողություններ այդպես չկան»,- ասել է Սադոյանը: Ունե՞ք արդյոք «հետևորդ», ո՞վ է զբաղեցրել Ձեր տեղն Աժ-ում: «Կարծում եք իմ տեղը մարդ կա՞… Գիտեք, Նիկոլը մի քիչ լավ է, բայց նրա որակներն ուրիշ են, ոչ իմ տեղը, ոչ Մանուկի տեղը (նկատի ունի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանին) մարդ չի լրացնում, ճիշտ է՝ մի երկու լաչառներ կան, բայց դե այն չեն»: Սադոյանը չի ցանկացել «լաչառների» անունները տալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս