Կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններն ընդունելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանին երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20 տոկոսից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչելու և 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչև հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ՝ մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս