
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հոգևորի և նյութականի պայքարում կշեռքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միևնույն խոժոռ, սառը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը՝ միևնույն է՝ ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երևանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին ՝ մուտքի դռան վրա մի հայտարարություն փակցնելով. «Մուտքը միայն ժպիտներով»: Իսկապես, հրաշալի հորդոր է: Որքան էլ դժվար լինի, ժպտացեք օրվան, որ օրն էլ ժպտա Ձեզ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։