«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կյանքում ամենածանր բաներից է սեփական սխալները խոստովանելը: Դրա համար պետք է ունենալ բավականաչափ թեթև բնավորություն (լավ իմաստով), որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հրաժարվելու մոլորություններից։
Վերցնենք թեկուզ մի օրինակ երեկվա լրահոսից՝ չարժե՝ արդյոք խոստովանել, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը տապալված նախագիծ է, և դրա վրա այլևս փող չծախսել: Սակայն այստեղ կցանկանայի խոսել ավելի մեծ և ավելի սկզբունքային սխալի մասին, որը պիտի խոստովանենք մենք բոլորս՝ այն մարդիկ, ովքեր 1991-ի սեպտեմբերի 21-ից առ այսօր ապրում են Հայաստանում, գուցե նաև, որոշ չափով, Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները: Իսկ արձանագրումն այն պիտի լինի, որ պատմական «աստղերի շքերթի» բարեհաջող դասավորության շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել սեփական պետությունը կառուցելու, բայց մենք այդ շինարարությունը դրեցինք միանգամայն սխալ հիմքերի վրա»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։