Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին:
«Եթե Հայաստանի ազգային հավաքականը չհաղթի Ալբանիայի ընտրանուն, ապա Բեռնար Շալանդը կհեռացվի իր պաշտոնից: Եկեք արհեստական լարվածություն չստեղծենք, բայց հետդարձի ճանապարհ չկա:
Ինձ համար կարևոր չէ, թե ինչպես է թիմը հանդես գալիս, մեզ միավորներ են պետք»,- նշել է նա:
Լուսանկարը` PAN photo