
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մտերիմների շրջանում նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս հայտարարել է մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից հեռանալու ցանկության մասին: Այսպես, ԲՀԿ-ից հեռացողներին կարելի է բաժանել 2 խմբի՝ մարդիկ, ովքեր առանձնապես չէին այրվում ԲՀԿ-ական լինելու համար և հարմար առիթ էին փնտրում հեռանալու, և մարդիկ, ովքեր հավատացած էին, թե ԲՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել, իսկ այժմ, տեսնելով իրականությունը, «գաղափարական հողի» վրա հիասթափված հեռանում են»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։