Միայն թե Դենիս Թումասյանի անունը չտաք. ՀՖՖ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում խոսել է հավաքականի համալրման մասին: Նա  անդրադարձել է ռուսական «Ուրալ»-ի պաշտպան Դենիս Թումասյանին:

«Միայն թե Դենիս Թումասյանի անունը չտաք: Բազմիցս ասել եմ, որ Թումասյանը ո´չ կարող է հրավիրվել հավաքական, ո´չ էլ կարող է օգուտ տալ հավաքականին: Նա ազգությամբ հայ չէ և նա չի լինելու Հայաստանի հավաքականում, քանի դեռ ես ՀՖՖ նախագահ եմ»,- ընդգծել  է Հայրապետյանը:

Ռ. Հայրապետյանը նաև նշել է, որ Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում և կստանա Հայաստանի քաղաքացիություն: Նա հավելել է, որ ռուսական «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ազգային հավաքականին կմիանա մայիսին։




Լրահոս