ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի 51 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ դառնալով Ցեղասպանության համար արդարության կոչ անող ԱՄՆ 43-րդ նահանգը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
28 համահեղինակ ունեցող բանաձևը արդարացի լուծման կոչ է անում, դատապարտում ժխտողականությունը և խրախուսում Հարավային Դակոտայի դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցումը։
Բանաձևում կոչ է արվում Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: