Ուկրաինայում ոստիկանությունը բուլդոզերով ցրել է ցուցարարներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում իրավապահ մարմինների աշխատակիցների ու Ուկրաինայի Ազգային բանկի շենքի դիմաց հավաքված ցուցարարների միջև բախումներ են գրանցվել, ինչի արդյունքում ակտիվիստների հաղորդագրությունների համաձայն՝ կան տուժածներ:

Ոստիկանությունը բուլդոզերի օգնությամբ քանդել է վրանը, որտեղ «Ֆինանսական մայդանի»  ակտիվիստները փորձել են թաքնվել անձրևից, պատմել են ցուցարարները ուկրաինական լրատվամիջոցներին, փոխանցում է BBC-ն:

Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը, սակայն հայտնել են, որ գերատեսչության ղեկավար Արսեն Ավակովը գնացել է դեպքի վայր, որպեսզի տեղում ծանոթանա խնդրի հետ:

Ինչպես հեռուստաեթերից հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Լուցենկոն, Ավակովը պնդում է, որ ցուցարարներին ցրելու հրաման չի տվել:




Լրահոս