Փետրվարի 26-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին:
Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) և տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):