Աթենքում հարյուրավոր ցուցարարներ մասնակցել են 1 ամիս առաջ «Սիրիզա» ձախ արմատական կուսակցության իշխանության գալուց հետո առաջին հակակառավարական բողոքի ցույցերին:
Ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ու կոտրել խանութների ցուցափեղկեր. գրում է BBC-ն:
Քննադատները մեղադրում են երկրի նոր իշխանություններին կոշտ տնտեսական քաղաքականությանը վերջ դնելու նախընտրական խոստումները կատարելուց հրաժարվելու մեջ: Ավելի վաղ երկրի կառավարությունը, ֆինանսական բարեփոխումների փոխարեն, գործարքներ է կնքել՝ 4 ամսով երկարաձգելով Հունաստանի վարկավորման ծրագրի ազդեցության ժամկետը:
Այսօր վարկավորման հարցը կդիտարկի հունական խորհրդարանը: