Armenian text to speach

Ժիրայր Սէֆիլյանի կոչը` քաղաքացիական անհնազանդության քայլերն սկսելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը,

«Հարգելի՛ հայրենակիցներ

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով:

Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին:
Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից:

Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից:

Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը:
Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:

Միևնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձևը կարող եք գտնել հղումով, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք․ Երևան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից):

Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին»:




Լրահոս