
Երեկ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Շահումյան փողոցի մոտ, քաղաքացի է ընկել Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ ԱԻՆ-ի հաղորդմամբ, փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին (մոտ 60 տ.) և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: