
ՀՅԴ-ն սպասում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատման հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք դիմել էինք բոլորին՝ շահագրգիռ քաղաքական ուժերին, անհատ պատգամավորներին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք», – նշեց նա:
Ռուստամյանը նշեց, որ բավական հետաքրքիր առաջարկներ են ստացել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանից, որոնք ցանկանում են ներգրավել իրենց հետագա աշխատանքներում: