
Վրացի քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին հայտարարում է, որ Վրաստանի քաղաքական հետնաբեմում խոսում են Կրեմլի նոր «հանդուգն վերջնագրի» մասին: Խոսքը գնում է Վրաստանի երկաթգծի աբխազական հատվածի բացման մասին՝ 2011թ ստորագրված համաձայնագրի իրականացման դիմաց, գրում է Грузия online-ը:
«Ըստ իս՝ կարևորն այն է, թե ինչ են խոսում հետնաբեմում և ոչ միայն. այդ մասին են խոսում նաև ԶԼՄ-ներում, որ Կրեմլը նոր հանդուգն վերջնագիր է ներկայացրել. եթե ցանկանում են, որ նրանք իրականացնեն այդ պարտականությունը, պարզվում է, որ պետք է բացվի Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի-Երևան երկաթգիծը»,- հայտարարել է Սոսո Ցիսկարիշվիլին:
Նրա խոսքերով՝ վերջնագրեր լսելու ժամանակն արդեն եկել է: