Armenian text to speach

Գողացել էին հեռախոսը և նետել աղբամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:




Լրահոս