Օգոստոսի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ի սահմաններում, “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:
Վրաերթի են ենթարկել երկու երիտասարդների
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ