Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Հայաստանի պատվիրակներից կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել երկու բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիին, իսկ Սամվել Բարսեղյանը առավելության է հասել Չեխիան ներկայացնող հայ Էրիկ Ագատելյանի նկատմամբ, հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից: :
Բարսեղյանն ու Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրերից բացի ապահովել են նաեւ առնվազն բրոնզե մեդալ: Հայ մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը , 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը ,69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: