«Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչ Իգոր Կռուտոյը հաստատել է, որ ամեն տարի Յուրմալայում անցկացվող երիտասարդ կատարողների մրցույթն այս տարի տեղի կունենա Սոչիում. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ըստ իս՝ ամեն ինչ արդեն հասկանալի է, էլ ի՞նչ ասեմ: Հաջորդ «Նոր ալիքը» տեղի կունենա Սոչիում: Մի՞թե դուք չգիտեք, թե ինչի հետ է դա կապված: Երբ ձեր նախարարն արգելում է ռուս դերասանների մուտքը…»,- ասել է Կռուտոյը լատվիական LTV7 հեռուստաընկերության «Այսօր երեկոյան» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:
Կռուտոյի խոսքերով՝ Սոչիում մրցույթը կանցկացվի Օլիմպիական զբոսայգու տարածքում` այն վայրում, որտեղ մարզիկներին հանձնել են մրցանակները: