ԱԻՆ-ը շտապօգնության մեքենայով Հայաստան կբերի Վրաստանում վթարված ՀՀ քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Բուժապահովման վարչության պետ փոխգնդապետ Կ. Աթոյանի ղեկավարած խումբը oգոստոսի 22-ին` ժամը 04.45-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Բուժապահովման վարչության “Ֆոլքսվագեն” մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է Վրաստան՝ օգոստոսի 18-ին այդ երկրի տարածքում ավտովթարի ենթարկված Լիլյա Մովսիսյանին Երևան տեղափոխելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, ըստ որի, Լիլյա Մովսիսյանը ներկայում գտնվում է Քութայիսի քաղաքի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացի Ա. Գասպարյանից ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել վթար և որ ավտոմեքենայում եղել են իր հարազատները՝ 1981 թ. ծնված Լիլյա Մովսիսյանը և 2004 թ. ծնված Մարի Մովսիսյանը , ով գտնվում է Թբիլիսիի Իաշվիլու անվան մանկական հիվանդանոցում: Ժամը 10.30-ին գնդապետ Աթոյանը Թբիլիսիից տեղեկացրել է, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշել են երեխայի տեղափոխումն ավելի ուշ իրականացնել, ինչի համար էլ Վրաստան է մեկնել ՀՀ ԱԻՆ շտապօգնության ավտոմեքենան։  Հիշեցնենք նաև, որ երեխաների գտնվելու վայրի մասին ՀՀ ԱԻՆ-ին տեղեկացրել էր Վրաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս Անահիտ Բարսեղյանը: Մինչ այդ, Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցները վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար: 




Լրահոս