ԱՄՆ-ն Հայաստանում հեղաշրջում է նախապատրաստում. ամերիկացի վերլուծաբան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների նպատակն է խմբեր ունենալ, որոնք կարող են փողոց դուրս բերվել բողոքի ցույցերի ժամանակ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին, այս մասին Երևանյան աշխարհաքաղաքական ակումբին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական ու տնտեսական վերլուծաբան Փոլ Քրեյգ Ռոբերտսը:

«Նրանք կաշխատեն այնպես, ինչպես Ուկրաինայում, քանի որ նրանք լավ են վճարվում: Այսպիսով, ձեր մոտ անցած տարի Ուկրաինայում իրականացված հեղաշրջման օրինակով հեղաշրջում է ծրագրավորվում: Իսկ դա Վաշինգտոնին ևս մեկ բազա կտա այն երկրում, որը եղել ԽՍՀՄ մի մաս: Եվ շատ խաբված մարդիկ կմիանան այն հայկական ՀԿ-ներին, որոնք համագործակցում են Վիկտորիա Նուլանդի հետ: Նպատակը Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները խզելն է: Իսկ թե երբ նրանք հարված կհասցնեն, կախված է այն բանից, թե ինչ պատրվակ  կգտնեն: Դա այն է, ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2003 թ՝ «վարդերի հեղափոխություն»: Դա ևս եղել է Վաշինգտոնի քաղաքական գործիչների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հեղաշրջում: Այդպես է աշխատում Վաշինգտոնը և նրա թիրախն է՝ Հայաստանը, Ղրղզստանը ու, հնարավոր է, Ղազախստանը, Ուզբեկստանը: Նման հեղաշրջումները, որոնք նրանք անվանում են ժողովրդավարական հեղափոխություններ, կկազմակերպվեն ԽՍՀՄ մաս եղած բոլոր երկրներում»,- նշել է Քրեյգը Ռոբերտսը:




Լրահոս