
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 70-ամյա կին մրցավար Լոիս Էն Գուդմանին՝ իր ամուսնուն սպանելու համար։ Գուդմանը պետք է աշխատեր US Open-2012-ում։ Նա մի քանի ուժգին հարվածներ է հասցրել 80-ամյա ամուսնու գլխին։ USTA-ի ներկայացուցիչ Թիմ Քարին հայտարարել է, որ մրցավարը հոգեկան խնդիրներ չի ունեցել եւ երկար տարիներ հաջողությամբ աշխատել է US Open-ում։