
Այսօր, ժամը 14.39-ին տեղեկություն է ստացվել, որ Սեվանա լճում` Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում քաղաքացի է խեղդվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: