Aravot.am-ը գրում է. Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի եւ Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գեւորգյանի մոր բողոքները, գրավոր փաստաթղթերը ընդունելուց, նրանց պահանջները լսելուց հետո հանդիպեցին նաեւ դեսպանատան դիմաց հավաքված ազատազրկվածի հարազատների հետ:
Նրանք խոստացան իրենց հանձնված պաշտպանական կողմի պահանջները ներկայացնել տեղի իրավապահ, պատկան մարմիններին:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, եւ թողել առաջին ատյանի դատավճռը՝ ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի նկատմամբ: Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը: Գործը քննության է առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր Նիկոլաեւ քաղաքի շրջանային դատարան՝դատավոր Ե.Սելիվանովայի նախագահությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում