
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Այդ մասին ևևՓաստինֆոևև-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից;
Գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանին, ում նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: