
Մարտի 1-ին տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես»-ի հանրահավաքը` նվիրված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անպայման ներկա է լինելու Ազատության հրապարակում:
Նա հավելեց, որ կայանալիք հանրահավաքը ստուգատես է` Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հրապարակ դուրս գալու համար: Նա հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լուրջ խոսք ունի ասելու: