Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել կրճատել իր ադմինիստրացիայի աշխատակիցների աշխատավարձերը 10 %-ով. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նաև հրամայել է կրճատել բոլոր պետական նախարարությունների ու գերատեսչությունների ծախսերը, այդ թվում` դաշնային գործակալություններինը:
Այսպիսով` Մոսկվան փորձում է հաղթահարել ծանր տնտեսական իրավիճակը, որը ստեղծվել է նավթի գնի կտրուկ անկման ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների պատճառով: