1in.am-ը գրում է. այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնի իրադարձություններից հետո հրաժարվեց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին տրամադրել խոստացված անվճար տարածքը՝ շուկա դարձնելու համար, առևտրականների հիմնական մասը հետ է վերադարձել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող շուկա և համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող առևտրի կենտրոնի հետ: Բայց մինչ այդ, Աղաբաբյանը, թերևս վախենալով, որ շուկան կդատարկվի, որոշել է վերանայել, ուղղել իր սխալը և իջեցնել տաղավարների վարձավճարները:
«Պարզապես ուզում եմ մերը վերականգնել, որովհետև մենք և՛ լավ հարկատու ենք, և՛ մեծ վարկեր ունենք: Եթե բոլոր առևտրականները գնան Ծառուկյանի մոտ, ես մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ: Է, թող Ծառուկյանը գա, ստադիոնը տոնավաճառով առնի, ես էլ պրծնեմ, թողնեմ, գնամ»,- ասել է Աղաբաբյանը: Բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Ծառուկյանն ինքնակամ հրաժարվեց տարածքը տրամադրելուց: Իսկ Աղաբաբյանն էլ մինչ այդ գինը իջեցրեց, ինչը ձեռնտու է վաճառողներին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում