Որոշ դեղերի շրջանառությունը դադարեցվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի “դ” ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի “Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին” N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի “ե” ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի թիվ 0304093412 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1952-Ա հրամանով դադարեցվել է “Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)” արտադրության “Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ” 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի “դ” ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի “Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին” N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի “ա” ենթակետը, արտադրող ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի թիվ 0304093912 առ 17.08.2012թ. գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 22 թիվ 1953-Ա հրամանով անվավեր է ճանաչել “Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)” արտադրության “Յոդոմարին 100 դեղահատեր N100” և “Կուրանտիլ N25, 25մգ թաղանթապատ դեղահատեր N120” դեղերի գրանցումը և դադարեցվել է դրանց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: 




Լրահոս