
Սանկտ Պետերբուրգի հոկեյի ֆեդերացիայի մարզիչ-խորհրդատու Բորիս Բոկովը դիմել է հյուսիսային մայրաքաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկին եւ հայտնել, որ երեք անհայտ անձինք ներխուժել են իր ամառանոց, դանակով սպառնացել եւ վնասվածքներ հասցրել իրեն` խլելով մի քանի հարյուր հազար ռուբլի: Առեւանգիչները ներխուժել են բաց պատշգամբով եւ դանակահարել իրեն: Գողացվել է 600 հազար ռուսական ռուբլի, 2.7 հազար եվրո, թանկարժեք ժամացույց, բջջային հեռախոս, երաժշտական կենտրոն, հոբելյանական շքանշաններ եւ “Լենդ Ռովեր” մակնիշի ավտոմեքենայի բանալիները: Հանցագործներին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում: