
Օգոստոսի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության տարծքում հրդեհի պատճառով երեք փոքրիկներ են զոհվել: Մինչդեռ նրանց մայրը, հասցնելով դուրս պրծնել այրվող տնից, կարողացել է փրկվել` տանը թողնելով երեխաներին եւ սպասելով փրկարարների ժամանմանը: Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել անսարք լամպային հեռուստացույցը: Հավանաբար այն պայթել է` այրման պատճառ դառնալով: Հրդեհը մարվել է մեկ ժամ անց եւ ավերակների մաքրման ժամանակ հայտնաբերվել է երեք երեխաների այրված մարմինները: Փորձագետները դեռեւս պետք է պարզեն հրդեհի ծագման պատճառները, իսկ հետաքննիչները` իրավական գնահատական տան մոր արարքին, ով անօգնական է թողել երեխաներին: