Անդրբայկալում պատասխանատվության կենթարկեն տարբեր ատյանների 52 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վալերի Պերմյակովին զինվորական ծառայության համար պիտանի ճանաչելու համար, գրում է Rosbalt.ru-ն:
Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելյովը, «պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին ծառայության համար պիտանի են ճանաչել»:
Նրա խոսքերով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների հանդեպ, ովքեր Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել ու թույլատրել են, որպեսզի նա անցնի ծառայության:
Ինչպես հավատացրել է Կիսելյովը՝ բոլոր մեղավորները կպատժվեն: