Լեհական “Վարտա” ակումբի տնօրեն է նշանակվել հայտնի լեհ մոդել, Playboy-ի նախկին աստղ Իզաբելա Լուկոմսկայա-Պիժալսկայան: Պոզնանի թիմը հանդես է գալիս ֆուտբոլի Լեհաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Նախկին մոդելն անկեղծորեն խոստովանել է, որ ֆուտբոլից ոչինչ չի հասկանում, նույնիսկ, կանոնները չգիտի: Սակայն Իզաբելա Լուկոմսկայա-Պիժալսկայան վստահ է, որ կարճ ժամանակում կայուն ակումբ կստեղծի: Նա արդեն սկսել է մարել աշխատավարձերի պարտքերը: Հետաքրքրությունն ակումբի նկատմամբ մեծացնելու համար տնօրենը մտադիր է գարնանը մուտքը թիմի խաղերին անվճար դարձնել, իսկ տրիբունայում արագ սնունդ, հյութ եւ հուշանվերներ տրամադրել երկրպագուներին նույնպես անվճար, հաղորդում է sport.ua-ը:
news .am