
Տուլայում դաժանաբար սպանվել է Հայաստանի մի քաղաքացի: Հանցագործը վերջինիս հասցրել է դանակի ավելի քան 20 հարված գրում է tula.rodgor.ru կայքը: Օգոստոսի 21-ին Տուլայի Զարեչենսկայա շրջանում հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիակ: Փորձագետները նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կտրվածքներ` հասցված դանակի 23 հարվածով: Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում սպանությունը մի քանի ժամում բացահայտվել է: Տվյալ հանցագործությունը կատարած կասկածյալը ներկայումս ձերբակալված է: Որոշվում է նրան կալանավորելու հարցը: Նախնական վարկածի համաձայն` սպանության պատճառը եղել է 20 հազար ռուբլին: